Ռազմաշաբաթ. Հայաստան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016

Հայտնի է 2017թ. ՀՀ ռազմական բյուջեն • Հայկական զինուժը մի շարք զորավարժություններ և պարապմունքներ է անցկացրել • Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ • Հայաստանը հատկացրել է Ռուսաստանից զենք գնելու վարկի կանխավճարը • Վարժանքներ և հանդիպում է անցկացրել ՀՀ ԱԻՆ-ը • ՀՀ ՊՆ, ԶՈւ պատվիրակությունները մեկնել են Ռուսաստան, Բելառուս • ՀՀ ՊՆ-ում քննարկել են կադրային խնդիրներ • Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի, ԿԽՄԿ պատվիրակություններին

Շաբաթվա ընթացքում հայկական զինուժի անցկացրած վարժանքներն ու դրանց ընթացքում կիրառված զինտեխնիկան

Շաբաթվա ընթացքում հայկական զինուժի անցկացրած վարժանքներն ու դրանց ընթացքում կիրառված զինտեխնիկան

• Սեպտեմբերի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2017թ. բյուջեի նախագծին, որով պաշտպանության ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 210 մլդր դրամ կամ մոտ 450 մլն ամերիկյան դոլար:

• Սեպտեմբերի 26-29-ը ՊԲ-ում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մխրճված հակառակորդի ջախջախման և առաջնագծի վերականգնման թեմայով: Ներգրավվել է նաև զրահատեխնիկա:

Հետևակի մարտական մեքենայի անձնակազմի գործողությունները ՊԲ զորավարժության ժամանակ

Հետևակի մարտական մեքենայի անձնակազմի գործողությունները ՊԲ զորավարժության ժամանակ

• Սեպտեմբերի 26-ից ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է հակաօդային պաշտպանության մարտավարական զորավարժություն՝ ՊԲ ՀՕՊ պեետի ղեկավարությամբ:

• Սեպտեմբերի 26-ից 29-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

• Սեպտեմբերի 27-ից 30-ը Հայաստանի «Զառ» զորավարժարանում ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, ռազմաբժշկական անձնակազմի 500 զինծառայողներն անցկացրել են խաղաղապահ գործողությունների զորավարժություն, որի ընթացքում ՆԱՏՕ-ի չափանիշներով միաժամանակ գնահատվում են ՀՀ ԶՈւ խաղաղապահների կարողությունները:

Հ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժության ժամանակ

Հ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժության ժամանակ

• Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարաների պաշտոնատար անձանց ամենամյա հավաք-պարապմունքները, որի նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական կառույցների սերտ փոխգործակցությունը:

• Նախորդ շաբաթ ՊԲ հյուսիսային զորամասերից մեկում մեկնարկել են Արցախի պահեստազորայինների հավաքներ, որոնց ընթացքում անցկացվել են ականանետի հետ աշխատանքի վարժանքներ:

• Սեպտեմբերի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներ։

Սեյրան Օհանյանի այցը հյուսիսարևելյան սահմանագոտի

Սեյրան Օհանյանի այցը հյուսիսարևելյան սահմանագոտի

• ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի որոշումներից մեկով նախատեսվում է Ռուսաստանից սպառազինություն գնելու համար նախատեսված վարկը ստանալու համար հատկացնել կանխավճար:

«Հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ համաձայնագրով նախատեսված գումարի 10 տոկոսը: Կանխավճարն անհրաժեշտ է վարկն ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ ինժեներական և մեքենայացված տեխնիկա գնելու», — կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս նշել է Սեյրան Օհանյանը:

• Սեպտեմբերի 28-ին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը անցկացրել է վարժանք-դասընթաց՝ «Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում» թեմայով:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության վարժանքը

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության վարժանքը

• Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևանում անցկացրել է «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարձակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն:

• Սեպտեմբերի 29-ին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների, ՄԱԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունները քննարկել են աղետներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համագործակցության հարցեր:

• Սեպտեմբերի 27-ից 30-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը նիստը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

• Սեպտեմբերի 26-ից 28-ը Մինսկում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցեր:

ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ

• Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստին քննարկվել են ՊՆ կադրային քաղաքականությանը, ՌՈւՀ-երում և ուսումնական զորամասերում մասնագետների պատրաստման խնդրահարույց հարցեր:

• Սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները և մշակվել է հայ-գերմանական ռազմական համագործակցության 2017թ. ծրագիրը:

• Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին:

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *