Սու-24 ինքնաթիռի բազային տարբերակը այլևս չի շահագործվի

Սեպտեմբերի մեկից դադարեցվել է Սու-24 ինքնաթիռների բազային տարբերակի շահագործումը: 2016-ի օգոստոսի 31-ին Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում տեղակայված Սևծովյան նավատորմի ավիացիայի Սու-24 ինքնաթիռը իր վերջին թռիչքն է կատարել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը։

 Վերջին անգամ օդ բարձրացած Սու-24-ի սկզբանական տարբերակը

Վերջին անգամ օդ բարձրացած Սու-24-ի սկզբանական տարբերակը

Օդ բարձրացած վերջին Սու-24-ը արտադրվել է 1981-ին: Նույն տիպի ինքնաթիռներ սերիական արտադրության են անցել 1972-1983-ը և գործել են միայն ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի և ռազմածովային նավատորմի կազմում:

Սու-24 ինքնաթիռները սկսել էին դուրս մղվել սպառազինության կազմից դեռևս 1990-2000 թվականներից: Սակայն ուկրաինական կողմի հետ քաղաքական հարցերի պատճառով Ղրիմում տեղակայված Սևծովյան նավատորմի ավիացիայի վերազինումը հետաձգվում էր:

Նշենք, որ բլոգի փորձագետների կարծիքով շուտով սպառազինությունից դուրս կգա նաև Սու-24Մ տարբերակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *