Daily Archives: Սեպտեմբեր 16, 2016

ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Հվ. Օսիայում

ՌԴ Չեչնիայի ռազմաբազայի մոտոհրաձգայինների զորավարժությունից Սեպտեմբեր 16, 2016 18:12 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություն են անցկացրել մարտական կրակով: Continue reading

50 տարում միջուկային զենքի համաշխարհային պաշարները գտնվում են ամենացածր մակարդակի վրա

Իրանի և «վեցյակի» բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Սեպտեմբեր 16, 2016 17:16 | RAZM.INFO - Վերջին կես դարում միջուկային զենքի համաշխարհային պաշարները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Այս մասին նշված է սեպտեմբերի 15-ին «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» շուրջ Վաշինգտոնում կայացած յոթերորդ խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ միջուկային զենք ունեցող 5 պետություններ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի,  Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ: Continue reading

Իրանի Արդաբիլ նահանգում անցկացվել է խոշորամասշտաբ զորավարժություն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջի» ստորաբաժանումներ. լուսանկարը «Ֆարս» գործակալության Սեպտեմբեր 16, 2016 17:14 | RAZM.INFO - Այսօր` սեպտեմբերի 16-ին, Իրանի հյուսիսային Արդաբիլ նահանգում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն: Այս մասին հայտնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը: Continue reading

2017-ին Վրաստանի ԶՈւ 3 գումարտակ ԱՄՆ-ի հետ համատեղ պատրաստություն կանցնի

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները NRF-ի տարբերանշանով Սեպտեմբեր 16, 2016 17:10 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորյան սեպտեմբերի 15-ին՝ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ի բարելավման մարտավարական ծրագիր: Continue reading

[Լրացված] Սեպտեմբերի 16-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբեր 16, 2016 17:04 | RAZM.INFO - Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Continue reading

Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի և Վրաստանի դեսպաններին

Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆին Սեպտեմբեր 16, 2016 14:18 | RAZM.INFO - Երեկ՝ սեպտեմբերի 15-ին  ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին, ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին: Continue reading

Թուրքիայում շարունակվում են քրդերի հետ զինված բախումները

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով Սեպտեմբեր 16, 2016 12:42 | RAZM.INFO - Սեպտեմբերի 15-ի երեկոյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ավտոմատներով և նռնականետներով կրակել են Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ և Վան նահանգի Չալդրան գավառների միջև գտնվող Թոնդրակ լեռան շրջանում հերթապահություն իրականացնող «գյուղական պահպանների» վրա:  Continue reading

Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը: Սեպտեմբեր 16, 2016 12:40 | RAZM.INFO - Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը աշխատանաքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:  Continue reading