2017-ին Վրաստանի ԶՈւ 3 գումարտակ ԱՄՆ-ի հետ համատեղ պատրաստություն կանցնի

Վրաստանի պաշտպանության նախարար Լեվան Իզորյան սեպտեմբերի 15-ին՝ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ի բարելավման մարտավարական ծրագիր:

Նախարարի խոսքերով՝ ծրագիրը մշակվել է 4 տարվա համար, ունի 5 ուղղվածություն, հիմնականում պաշտպանական թեքումով: Այս մասին հայտնում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը:

Ծրագրի շրջանակներում վերանայվել է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացումը: Նախարարը նշել է, որ այս ծրագրի համար առանձնացվել է տասնյակ միլիոններ վրացական լարի:

«Մեր հիմնական նպատակը զինված ուժերի արդիականացումն է, որպեսզի դրանք ուղղվեն  վտանգների դիմագրավմանը, ունենան հնարավորություն ինքնուրույն հաղթահարել թշնամուն և հարձակվելու դեպքում հակառակորդին հասցնեն առավելագույն վնաս: Մեր մարտավարությունը ուղղված է պաշտպանությունը, որպեսզի թշնամու մոտ ցանկություն չառաջանա մեզ հարվածելու»:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշում էր ընդունվել նաև, համաձայն որի՝ Վրաստանի ԶՈւ թվաքանակը 2017-ին չի փոխվի, իսկ ԶՈւ զինծառայողների հաստիքները չեն գերազանցի 37 000-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *