[Լրացված] Սեպտեմբերի 16-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:

Նախնական տվյալներով՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը սեպտեմբերի 23-ին հայտնել է, որ զինծառայողի մահվան գործով կատարված քննությամբ մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

2 responses to “[Լրացված] Սեպտեմբերի 16-ին հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՊԲ զինծառայողի մահվան առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 6 զինծառայողի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *