ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Հվ. Օսիայում

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություն են անցկացրել մարտական կրակով:

Զորավարժության ներգրավվել են ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային և հատուկ նշանակության ստորաբաժանումների մոտ 600 զինծառայող և 200 միավոր տեխնիկա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումները կրակային վարժություններ են արել Տ-72Ա տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերով և այլ զինատեսակներով:

Զորավարժության ժամանակ ուշադրություն է դարձվել լեռնանտառային տեղանքում, համագործակցված գործողություններին, ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարմանը և այլ ուղղություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *