Իրանի Արդաբիլ նահանգում անցկացվել է խոշորամասշտաբ զորավարժություն

Այսօր` սեպտեմբերի 16-ին, Իրանի հյուսիսային Արդաբիլ նահանգում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն: Այս մասին հայտնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Զորավարժությունը կրում է « Բեյթ օլ մողադաս » անվանումը: Զորավարժությանը մասնակցում են «Բասիջ» ստորաբաժանման ուժերը, «Բեյթ օլ մողադասի» 7 գումարտակ և «Ալ Զահրայի» 1 գումարտակ:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջի» ստորաբաժանումներ. լուսանկարը «Ֆարս» գործակալության, (արխիվ)

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջի» ստորաբաժանումներ. լուսանկարը «Ֆարս» գործակալության (արխիվ)

Զորավարժության ընթացքում խաղարկվել են պայմանական հակառակորդի օդային հարվածներին  դիմագրավելու  գործողություններ:

Զորավարժությունը անցկացվելու է Արդաբիլ նահանգի 9 շրջաններում և տևելու է 2 օր: Վարժանքներին ներգրավված է բասիջի 10000 զինծառայող:

One response to “Իրանի Արդաբիլ նահանգում անցկացվել է խոշորամասշտաբ զորավարժություն

  1. Pingback: Իրանի Սեմնան նահանգում զորավարժություն է անցկացվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *