Երեկ՝ սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին, ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին: Այս մասին հայտնում է ՀՀ Պն կայքը (1, 2):

Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեն և դեսպանության ռազմական կցորդը
Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Օհանյանը անդրադարձել է վերջին շրջանում պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացմանը, ինչպես նաև հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել գործակցության նոր ոլորտներ: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիշարդ Միլիսի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիի հետ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիշարդ Միլսը և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆին

Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆին
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info