Վերջին կես դարում միջուկային զենքի համաշխարհային պաշարները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Այս մասին նշված է սեպտեմբերի 15-ին «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» շուրջ Վաշինգտոնում կայացած յոթերորդ խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ միջուկային զենք ունեցող 5 պետություններ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության մեջ:
Հինգ պետությունները անդրադարձել են նաև «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին» և նշել՝ հնգյակի նախաձեռնությամբ ծրագրով Իրանի միջուկային էներգիան կօգտագործվի խաղաղ նպատակներով:
Նշենք, որ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կնքվել է 2015-ի հուլիսի 14-ին: Վերջինով վերացվում է Իրանի հանդեպ սեփական միջուկային զենքի ծրագրի համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանված բոլոր պատժամիջոցները:
Փոխարենը Իրանը պարտավորվում է սահմանափակել միջուկային գործունեությունը, միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով։
Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։