Daily Archives: Հունիս 3, 2016

ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են մայիսին կատարված աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարարության խորհրդակցությանը Մովսես Հակոբյանը (կանգնած) և Դավիթ Փախչանյանն առաջին անգամ մասնակցել են որպես նախարարի տեղակալներ Հունիս 3, 2016 19:19 | RAZM.INFO - Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են նաև առաջիկա անելիքները: Continue reading

Վրաստանում ԶՈւ ավիացիայի և ՀՕՊ կրտսեր սպայական կազմի համար դասընթաց է անցկացվել

Դասընթացն ավարտել է 5 զինծառայող Հունիս 3, 2016 17:56 | RAZM.INFO - Հունիսի 3-ին Վրաստանի ազգային «Կրծանիսի» ուսումնական կենտրոնում ավարտվել է ավիացիայի և հակաօդային պաշտպանության կրտսեր սպայական կազմի և մասնագետների համար նախատեսված 36 շաբաթ տևողության վերապատրաստման դասընթացը:  Continue reading

ՀՀ ԱԺ վավերացմանն է ուղարկվել ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին Հունիս 3, 2016 17:04 | RAZM.INFO - Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը Continue reading

ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ ձերբակալվել է ավազակային հարձակման համար

ՀՀ քննչական կոմիտե Հունիս 3, 2016 16:53 | RAZM.INFO - Հունիսի 2-ին ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում սպառնացել և թալանել են իրենց տեղափոխած տաքսու վարորդին ու մեքենայով հեռացել: Continue reading

Չեխիան առաջարկել է Վրաստանում բացել L-39NG ինքնաթիռի և UH-1H ուղղաթիռի սիմուլյացիոն կենտրոն

Զախից 3-րդը գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին Հունիս 3, 2016 16:41 | RAZM.INFO - Հունիսի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի զինված ուժերի ավիացիայի և օդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները մեկնել են Չեխիա: Վրաստանյան պատվիրակությունը ղեկավարում է հրամանատարության հրամանատար, գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին, նրա հետ են նաև ռազմական 2 օդաչու: Continue reading

Հյուսիսային Օսիայում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են արել

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հունիս 3, 2016 15:26 | RAZM.INFO - Հյուսիսային Օսիայի լեռնային «Դարիալ» զորավարժարանում ավարտվել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հետախույզների հերթական հավաքը: 2 ամիս տևած վարժանքներին մասնակցել է շուրջ 200 հետախույզ: Continue reading

Նորանշանակ փոխնախարարին ներկայացրել են ՊՆ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացնում է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանին (աջից) Հունիս 3, 2016 15:22 | RAZM.INFO - Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին: Continue reading

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ուսումնական տագնապ է հայտարարվել

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի Հունիս 3, 2016 14:38 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 3-ի վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Նախարարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Continue reading

ԱՄՆ-ում 1 օրում կործանվել են F-18 և F-16 ռազմական ինքնաթիռներ (ֆոտո/վիդեո)

Կործանված F-18 կործանիչ-ռմբակոծիչը Հունիս 3, 2016 12:48 | RAZM.INFO - Հունիսի 2-ին ԱՄՆ Թենեսի նահանգում ցուցադրական թռիչներ անելու ժամանակ կործանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կապույտ հրեշտակներ» (Blue Angels) ավիախմբի F-18 կործանիչ-ռմբակոծիչներից մեկը, օդաչուն զոհվել է: Continue reading

Վրաստանի ՊՆ-ն բանակից հեռացրել է ընդդիմադիրներին ծեծելու սկանդալին մասնակցած զինծառայողին

Հունիս 3, 2016 11:11 | RAZM.INFO - Հունիսի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է նախարար Թինա Խիդաշելիի հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի զինծառայող, առաջին կարգի շարքային Լաշա Դվալիշվիլին հեռացվել է զինված ուժերից: Continue reading