Նորանշանակ փոխնախարարին ներկայացրել են ՊՆ ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացնում է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանին (աջից)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացնում է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանին (աջից)

Շնորհավորելով Դավիթ Փախչանյանին` պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ, և իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում ստեղծվել է ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն:

Դավիթ Փախչանյանն իր հերթին նշել է, որ պատվաբեր է պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը և ընդգծել, որ համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է հասնել զգալի արդյունքների՝ տարիների ընթացքում ստեղծված հիմքի վրա զարգացնելով ոլորտը և լուծելով զինված ուժերի առջև ծառացած խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *