Daily Archives: Հունիս 14, 2016

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար

Բակո Սահակյանի այցը ՊԲ հարավային զորամասերից մեկը Հունիս 14, 2016 20:03 | RAZM.INFO - Գնդապետ Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատար: Continue reading

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտներն անցկացրել են ճամբարային հավաքներ

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտը կրակային պատրաստության պարապմունքի ժամանակ Հունիս 14, 2016 19:23 | RAZM.INFO - Հունիսի 1-ից 11-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի 1-ին և 2-րդ կուրսի կուրսանատները «Բաղրամյան» զորավարաժարանում մասնակցել են ճամբարային հավաքի, որի ժամանակ անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ: Continue reading

Թուրքիայում ավարտվել է Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինների ներգրավմամբ զորավարժությունը

Թուրքիայում՝ Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հատուկջոկատայինների մասնակցությամբ անցկացված զորավարժությունից Հունիս 14, 2016 15:03 | RAZM.INFO - Հունիսի 6 – 12-ին Թուրքիայում անցկացվել են այդ երկրի ԶՈւ 66, Ադրբեջանի՝ 30, Բուլղարիայի՝ 21 և Վրաստանի զինված ուժերի 19 հատուկջոկատայինների վարժանքներ: Continue reading

Էստոնիայում անցկացվում է Saber Strike միջազգային զորավարժությունը

Saber Strike միջազգային զորավարժության բացման արարողությունը Հունիս 14, 2016 14:15 | RAZM.INFO - Հունիսի 13-ին Էստոնիայում մեկնարկել է «Սվինի հարված 2015» (Saber Strike 2015) անունը կրող միջազգային զորավարժությունը, որին մասնակցում է 13 պետություն: Զորավարժությունն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարության ներքո: Continue reading

Ռուսաստանի զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են սկսվել

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հունիս 14, 2016 12:31 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 14-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով զինված ուժերում սկսվել են հանկարծակի ստուգումներ, որոնք տևելու են մինչև հունիսի 22-ը: Continue reading

Յենս Ստոլտենբերգ. «Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ն մեկական գումարտակ կտեղակայի»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ 13.06.2016թ. Հունիս 14, 2016 10:58 | RAZM.INFO - Հունիսի 14-15-ը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ կհաստատեն Բալթյան երկրներում (Լատվիա,Լիտվա, Էստոնիա) և Լեհաստանում Դաշինքի մեկական գումարտակ տեղակայելու որոշումը, ինչպես նաև կհամաձայնեցնեն Ուկրաինային և Վրաստանին աջակցելու փաթեթը: Continue reading

Հունիսի լույս 14-ի գիշերը սահմանագոտում պահպանվել է հարաբերական հանգիստը

Հունիս 14, 2016 9:25 | RAZM.INFO - Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:  Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից:  Continue reading