Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար

Գնդապետ Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատար: Ռազմինֆոյի հարցին պատասխանելով՝ այս մասին այսօր հայտնեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Բակո Սահակյանի այցը ՊԲ հարավային զորամասերից մեկը

Բակո Սահակյանի այցը ՊԲ հարավային զորամասերից մեկը

Հունիսի 14-ին Արցախի ղեկավարն այցելել է զորամաս և անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանին ուղեկցել է նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը: Հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Ավելացնենք, որ ավելի վաղ գնդապետ Ջալալ Հարությունյանը զբաղեցնում էր ՊԲ միավորումներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Հատկանշական է, որ 2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է, բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը հերքեց ապատեղեկատվությունը՝ հանդես գալով տեսանյութով:

One response to “Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ հարավային ուղղության միավորման հրամանատար

  1. Pingback: Արցախի նախագահն ընդունել է Դավիթ Փախչանյանին և էնրիկո Ապրիամովին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *