Էստոնիայում անցկացվում է Saber Strike միջազգային զորավարժությունը

Հունիսի 13-ին Էստոնիայում մեկնարկել է «Սվինի հարված 2015» (Saber Strike 2015) անունը կրող միջազգային զորավարժությունը, որին մասնակցում է 13 պետություն: Զորավարժությունն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարության ներքո: Այս մասին տեղեկացնում է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարության կայքը:

 Saber Strike միջազգային զորավարժության բացման արարողությունը

Saber Strike միջազգային զորավարժության բացման արարողությունը

Զորավարժությանը մասնակցում է 10 հազար զինծառայող ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Դանիայից:

Մասնակից ստորաբաժանումները բաշխված են Բալթյան երեք երկրներում, վարժանքների ընթացքում Էստոնիա է ժամանել 1500 զինծառայող ԱՄՆ-ից: Լատվիան և Լիտվան Էստոնիա են ուղարկել մեկական վաշտ, իսկ Ֆինլանդիան մեկ դասակ: Բացի այդ, Էստոնիա են գնացել Դանիայից և Սլովենիայից շտաբային սպաներ:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության թղթակիցը հայտնել է, որ էստոնական կողմից զորավարժության հրամանատարը բրիգադի գեներալ Արթուր Տիգանիկն է:

Հիշեցնենք, որ Էստոնիայում անցկացվում է նաև BALTOPS-2016 զորավարժության փուլերից մեկը, որին մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 17 պետություն:

Տեղեկացնենք, որ Saber Strike-ը և BALTOPS-ը ՆԱՏՕ-ի Allied Shield (Դաշնակից վահան) զորավարժությունների շարքից են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *