ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտներն անցկացրել են ճամբարային հավաքներ

Հունիսի 1-ից 11-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի 1-ին և 2-րդ կուրսի կուրսանատները «Բաղրամյան» զորավարաժարանում մասնակցել են ճամբարային հավաքի, որի ժամանակ անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 12-ի թողարկումը:

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտը կրակային պատրաստության պարապմունքի ժամանակ

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտը կրակային պատրաստության պարապմունքի ժամանակ

Ուսումնական կիսամյակների ժամանակ կուրսանտների ստացած գիտելիքներն ամրապնդելու համար զորավարժարանում բացվել են ուսումնական կետեր, որոնցից մեկում վարժարանի սաները սովորել են ավտոմատից օգտվելու կարգն ու անվտանգության կանոնները, ճիշտ նշան բռնելը և կրակելը:

Հավաքի ընթացքում կազմակերպվել է նաև կրակային պատրաստության ստուգողական փուլը, որի ժամանակ կուրսանտները հրաձգային տարբեր զինատեսակներով, այդ թվում՝ ավտոմատներով, գնդացիրներով և դիպուկահար հրացաններով, փորձել են խոցել բարձրացող թիրախները:

Մեկ այլ ուսումնական կետում էլ կուրսանտները յուրացրել են ինժեներասակրավորային պատրաստության դասերը, մասնավորապես սակրավորի գործիքի օգնությամբ զննել են վտանգավոր տեղանքը, հայտնաբերել ուսումնական ականները և վնասազերծել դրանք:

Կուրսանտները նախ զգուշությամբ զննել են տեղանքը, հայտնաբերել հակատանկային և հակահետևակային ուսումնական ականները, դրանց կից ամրացրել են զգուշացնող նշաններ: Ուսումնական տեղամասի ամբողջական զննումից հետո էլ կուրսանտները խորշերից  դուրս են բերել կամ տեղում վնասազերծել են հայտնաբերած ականները:

Զորավարժարանում բացված մեկ ուրիշ ուսումնական կետում կուրսանտները սովորել են նռնակի նետման վարժությունը՝ խոցելով որոշակի հեռավորության վրա տեղադրված թիրախները:

Հավաքի ընթացքում կուրսանտներն անցկացրել են նաև առաջին բուժօգնության պարապմունքներ, որոնց ընթացքում սովորել են, թե ինչպես պետք է անշարժացնել վիրավորված ընկերոջ վերջույթը, ինչպես գլխի շրջանում վիրակապել վնասվածքը կամ անհրաժեշտության դեպքում ինչպես վիրավոր զինակցին տարհանել անվտանգ գոտի:

Վարժարանի կուրսանտների մի խումբ էլ մասնակցել է լեռնագնացության պարապմունքների, որոնց ընթացքում նրանց առջև խնդիր էր դրված անցնել գետի մյուս ափը և հաղթահարել առաջադրված բարձունքը:

Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի կուրսանտները ճամբարային հավաքներ են անցկացրել նաև նախորդ ուսումնական տարվա վերջում՝ 2015-ի հունիսին:

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտները կրակային պատրաստության տեսական պարապմունքի ժամանակ

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտները կրակային պատրաստության տեսական պարապմունքի ժամանակ

Գործնական պարապմունքի ժամանակ վարժարանի կուրսանտներից մեկը փորձում է թիրախը խոցել ՍՎԴ դիպուկահար հրացանով

Գործնական պարապմունքի ժամանակ վարժարանի կուրսանտներից մեկը փորձում է թիրախը խոցել ՍՎԴ դիպուկահար հրացանով

Գետանցման պարապմունք վարժարանի կուրսանտների մասնակցությամբ

Գետանցման պարապմունք վարժարանի կուրսանտների մասնակցությամբ

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտներից մեկը լեռնամագլցման վարժանքի ժամանակ

ՀՀ ՊՆ ռազմական վարժարանի կուրսանտներից մեկը լեռնամագլցման վարժանքի ժամանակ

Ականազերծման պարապմունք ռազմական վարժարանի կուրսանտների մասնակցությամբ

Ականազերծման պարապմունք ռազմական վարժարանի կուրսանտների մասնակցությամբ

Վերջույթի անշարժացման պարապմունք վարժարանի կուրսանտների մասնակցությամբ

Վերջույթի անշարժացման պարապմունք վարժարանի կուրսանտների մասնակցությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *