Հյուսիսային Օսիայում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են արել

Հյուսիսային Օսիայի լեռնային «Դարիալ» զորավարժարանում ավարտվել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հետախույզների հերթական հավաքը: 2 ամիս տևած վարժանքներին մասնակցել է շուրջ 200 հետախույզ:  Այս մասին հունիսի 3-ին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

ՌԴ ԶՈւ զինծառայողը վարժանքի ժամանակ
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զինծառայողները տակտիկական, ինժեներական, լեռնային, օդադեսանտային պատրաստության, ականազերծման, ձեռնամարտի և սվիններով մարտի վարժանքներ են արել:
Գիշերային և ցերեկային պարապմունքներն իրականացվել են ինչպես ստորաբաժանման կազմով, այնպես էլ անհատական մակարդակում: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել պայմանական հակառակորդի թիկունքում դարանակալելուն, դիտարկման կազմակերպմանը, անձայն տեղաշարժմանը և այլն:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից էլՀարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը: Հանդիսավոր արարողության ժամանակ հյուրերին ներկայացվել է ռազմաբազայի սպառազինությունը, այդ թվում՝ Տ-90 տանկ, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, «Ակացիա» ինքնագնաց հաուբից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *