ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ուսումնական տագնապ է հայտարարվել

Այսօր՝ հունիսի 3-ի վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Նախարարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի

ՀՀ ԶՈւ զինծառայող
Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *