Չեխիան առաջարկել է Վրաստանում բացել L-39NG ինքնաթիռի և UH-1H ուղղաթիռի սիմուլյացիոն կենտրոն

Հունիսի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի զինված ուժերի ավիացիայի և օդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները մեկնել են Չեխիա: Վրաստանյան պատվիրակությունը ղեկավարում է հրամանատարության հրամանատար, գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին, նրա հետ են նաև ռազմական 2 օդաչու:

Զախից 3-րդը գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին

Զախից 3-րդը գնդապետ Դավիթ Աբրամիշվիլին

Վրաստանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ պատվիրակությունը ծանոթացել է L-39NG ուսումնամարտական ինքնաթիռին, ինչպես նաև Չեխիայի ռազմաօդային ուժերի օդաչուների հետ փորձարկել այն «Aero Vodohody» ընկերության օդանավակայանում:

Աբրամիշվիլին փորձարկել է ուսումնամարտական ինքնաթիռը

Աբրամիշվիլին փորձարկել է ուսումնամարտական ինքնաթիռը

L-39NG ուսումնամարտական ինքնաթիռը

L-39NG ուսումնամարտական ինքնաթիռը

L-39NG ուսումնամարտական ինքնաթիռը թռիչքի ժամանակ

L-39NG ուսումնամարտական ինքնաթիռը թռիչքի ժամանակ

Վրաստանցի զինվորականներն այցելել են նաև Պարդուբիցե քաղաքում տեղակայված սիմուլյացիոն կենտրոն, որտեղ էլ փորձարկել են L-39NG-ի վարժասարքը: Չեխական կողմը հանդիպման ժամանակ առաջարկել է Վրաստանում ևս բացել L-39NG-ի և UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռների սիմուլյացիոն կենտրոն:

Հավելենք, որ L-39NG-ն (Next Generation- հաջորդ սերունդ) L-39 Albatros-ի արդիականացված նախատիպն է: Ուսումնամարտական ինքնաթիռը մշակել է «Aero Vodohody» ընկերությունը: Արտադրվել է ընդամենը մեկ օրինակ, որն առաջին թռիչքն արել է 2015 թվականի սեպտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *