Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են նաև առաջիկա անելիքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վրա:
Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ:
Որպես նախորդ ամիսներին զորքերում իրականացված միջոցառումների շարունակություն՝ Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ մակարդակով կատարվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: