Daily Archives: Փետրվար 4, 2016

Բելառուսը Սու-30 կործանիչների գնման նախնական համաձայնության է եկել ՌԴ հետ

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ Փետրվար 4, 2016 18:48 | RAZM.INFO - Բելառուսի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Լոտենկովը հայտնել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ նախնական համաձայնության է հասել Սու-30 կործանիչներ գնելու հարցում: Continue reading

Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 3-4

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ. Փետրվար 4, 2016 18:28 | RAZM.INFO - Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 3-ին փոխանցել է PKK-ի վիճակագրական տվյալները թուրքական ուժայինների կորուստների մասին, որտեղ նշվում է, որ միայն 2016-ի հունվար ամսին PKK-ի զինյալները սպանել են 98 թուրքական ուժայինների: Continue reading

Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է զինծառայող

Փետրվար 4, 2016 16:47 | RAZM.INFO - Գորիում տեղակայված զինվորական հոսպիտալում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է Վրաստանի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-ամյա զինծառայող։ Վերջինիս մահվան լուրը հաստատել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Continue reading

ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Կուրոպատկինո բնակավայրի ուղղությունը

ԵԱՀԿ մշտադիտարկում Փետրվար 4, 2016 16:09 | RAZM.INFO - Այսօր՝ փետրվարի 4-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հերթական պլանային դիտարկումն է անցկացրել Արցախում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավարևելյան ուղղությամբ: Continue reading

Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր տարածքում

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի «Ան-30» օդային հետախուզության ինքնաթիռ Փետրվար 4, 2016 14:30 | RAZM.INFO - Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր երկրի օդային սահմաններում, ինչը նախատեսված էր երկու երկրների վավերացրած «Բաց երկնքի» միջազգային պայմանագրով: Continue reading

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան ստացել է քիմիական հետախուզության մեքենաներ

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա Փետրվար 4, 2016 12:52 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի` Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան ստացել է 4 միավոր ՌԽՄ-6 (РХМ-6) քիմիական հետախուզության զրահամեքենաներ: Continue reading

Սիրիայի բանակը կտրել է գրոհայինների կապը Թուրքիայի հետ Հալեպի հյուսիսում

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում Փետրվար 4, 2016 12:33 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ փետրվարի 3-ին «ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման շրջափակումից ազատագրել է Հալեպից հյուսիս գտնվող Նուբլ և Զահրա բնակավայրերը` կտրելով Իդլիբի նահանգում և Հալեպի մի մասում տեղակայված զինյալ խմբավորումների կապը Թուրքիայի հետ` Հալեպի հյուսիսային հատվածով: Continue reading

Ադրբեջանցի զինծառայողը սպանվել է «թշնամու դիվերսիայի» հետևանքով

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Փետրվար 4, 2016 10:50 | RAZM.INFO - Փետրվարի 3-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Միրզաև Իմրան Խուդավերդի օղլուն (Mirzəyev İmran Xudaverdi oğlu): Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում: Continue reading