Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է զինծառայող

Գորիում տեղակայված զինվորական հոսպիտալում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է Վրաստանի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-ամյա զինծառայող։ Վերջինիս մահվան լուրը հաստատել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, հայտնում է վրաստանյան «Կվիրա» լրատվակայքը։

Նշենք, որ այս պահին Գորիի զինվորական հոսպիտալում գրիպից բուժվում է 12 զինծառայող։ Այս տարի Վրաստանում H1N1 վիրուսից արդեն մահացել է 10 հոգի։
Հավելենք, որ 2 շաբաթ առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին տեսակապի միջոցով կապվել էր զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ և իր անմիջական վերահսկողության տակ վերցրել զինծառայողների առողջության հարցերը։

«Խուճապի կարիք չկա, այժմ մեր նպատակն է վերահսկել իրավիճակը, որպեսզի նոր խնդիրներ չառաջանան»,— ավելի վաղ հայտարարել էր Խիդաշելին։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով էլ այժմ «խոզի գրիպով» վարակվածների թիվը 255 է։

Razm.info-ի մշտադիտարկման տվյալներով, սա վրաստանյան բանակում 2016 թվականին մահվան առաջին դեպքն է։

2 responses to “Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է զինծառայող

  1. Pingback: Գորիում վրաստանցի զինծառայող է սպանվել | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի զինված ուժերի զինծառայողի դին հայտնաբերվել է պահակակետում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *