Գորիում վրաստանցի զինծառայող է սպանվել

Այսօր՝ մարտի 16-ին, վրաստանյան Kvira.ge լրատվակայքը հայտնում է, որ Գորիում երիտասարդ կնոջ են ձերբակալել, ում մեղադրում են զինծառայողի սպանության մեջ։ Սպանված զինծառայողի դին գտել են մարտի 7-ին Գորիի շրջաններից մեկում։
Նախնական զննումից հետո նշվել էր, որ զինծառայողը խեղդվել է ծխից՝ հրդեհի ժամանակ։ Սակայն Վրաստանի ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ 39-ամյա զինծառայողին դեղորայքով քնեցրել են, այնուհետև սենյակը հրդեհել։ Հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ դիտավորյալ սպանություն։

Հավելենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։

Նշենք, որ Razm.info-ի տվյալներով, սա Վրաստանյան բանակում 2016 թվականին մահվան 2-րդ դեպքն է։ Փետրվարի 4-ին Գորիի զինվորական հոսպիտալում «խոզի գրիպից» մահացել էր երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում ծառայող, մայոր Դիմիտրի Լեկիաշվիլին։

One response to “Գորիում վրաստանցի զինծառայող է սպանվել

  1. Pingback: Վրաստանում ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *