Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան ստացել է քիմիական հետախուզության մեքենաներ

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի` Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան ստացել է 4 միավոր ՌԽՄ-6 (РХМ-6) քիմիական հետախուզության զրահամեքենաներ: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա

Ռուսաստանյան արտադրության РХМ-6 քիմիական հետախուզության զրահամեքենա

Քիմիական հետախուզության մեքենաները համալրել են ռուսաստանյան ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումը: Արդեն ընթանում է մեքենաների շահագործման համար համապատասխան անձնակազմի ուսուցանման գործընթացը:

ՌԽՄ-6 քիմիական հետախուզության մեքենաները ստեղծվել են ԲՏՌ-80 զրահափոխադրիչի բազայի վրա: Համալրված են վտանգի հայտնաբերման և իրավիճակի ուսումնասիրման համար անհրաժեշտ սարքավորումներով: Մեքենան կարող է հայտնաբերել քիմիական կամ կենսաբանական հարձակման նախանշանները, ինչպես նաև ռադիացիոն վարակը:

Մեքենան նաև սպառազինված է եղանակային պայմանների ուսումնասիրման ավտոմատ համակարգով: Հավաքված տվյալներն այն կարող է դաշտային պայմաններում ուղարկել կառավարման կետերին: Քիմիական հետախուզության մեքենայի պաշտպանության համակարգը կարող է դիմակայել հետախուզության ընթացքում հակառակորդի կողմից քիմիական զենք օգտագործելու, տեղանքի ռադիացիոն վարակման պայմաններում: Մեքենան կշռում է շուրջ 13,5 տոննա, անձնակազմը 3 հոգի է:

3 responses to “Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան ստացել է քիմիական հետախուզության մեքենաներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հունվարի – 6 փետրվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Մեկնարկել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի քիմիական ստորաբաժանումների վարժանքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *