Daily Archives: Հունիս 30, 2015

Սաուդյան Արաբիան հերքում է Եմենի հութիների՝ «Սկադով» հարվածներն իր ռազմաբազային

Եմենի՝ «Սկադ» (Ռ-17 «Էլբրուս») բալիստիկ հրթիռ Հունիս 30, 2015 18:09 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Եմենի ապստամբ հութիների՝ հունիսի 29-ի երեկոյան տարածած այն հայտարարությունը, թե վերջիններս «Սկադ» հրթիռով խոցել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմական բազան: Continue reading

ՊԲ հրամանատարը ներկայացրել է պաշտոնի հանձնում-ընդունումից հետո արձանագրած թերությունները

ՊԲ հրամկազմի խորհրդակցություն՝ հրամանատար Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ Հունիս 30, 2015 17:59 | RAZM.INFO - Հունիսի 30-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերն ու միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները: Continue reading

Թուրքիան շարունակում է նախապատրաստվել Սիրիա հնարավոր ներխուժմանը

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ Հունիս 30, 2015 17:34 | RAZM.INFO - Սիրիայի հետ սահմանակից շրջաններում զրահատեխնիկա կուտակելուց և ցամաքային ու ռազմաօդային ուժերը մարտական պատրաստականության վիճակի բերելուց բացի, Թուրքիայի զինված ուժերը ստորաբաժանումներ և զինամթերք են կուտակում նաև Դիարբեքիրում: Continue reading

Հուլիսի 1-ից Ադրբեջանում կմեկնարկի ամառային զորակոչը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Հունիս 30, 2015 16:57 | RAZM.INFO - Հուլիսի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի զինվորական ծառայության զորակոչը և ժամկետային զինծառայությունն արդեն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրումը։ Համաձայն Ադրբեջանի՝ «Զինապարտության մասին» օրենքի՝ գործընթացը կտևի մինչև հուլիս ամսվա 30-րդ օրը։ Continue reading

Քաբուլում ՆԱՏՕ-ի շարասյան վրա մահապարտ-ահաբեկիչ է հարձակվել

Պայթյունի հետևանքով վնասվել է ՆԱՏՕ-ին պատկանող զրահապատ մեքենա Հունիս 30, 2015 16:28 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 30-ին, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհին մահապարտ-ահաբեկիչը մեքենայով հարվածել է ՆԱՏՕ-ի միջազգային ուժերի շարասյանը։ Continue reading

ԱՄՆ, ՌԴ մասնակցությամբ մեկնարկել է հատուկջոկատայինների «Ոսկե բու-2015» մրցույթը

Նկարը՝ Ղազախստանում մեկնարկած «Ոսկե բու-2015» մրցույթից Հունիս 30, 2015 16:17 | RAZM.INFO -
Ղազախստանի «Սպասսկ» զորավարժարանում հունիսի 29-ին մեկնարկել է «Алтын Үкі-2015» («Ոսկե բու-2015») միջազգային ամենամյա 8-րդ մրցույթը, որին մասնակցում է  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Չինաստանի և Ղազախստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների 10 խումբ: Continue reading

Բակո Սահակյանը խորհրդակցել է ՊԲ հրամկազմի հետ

Բակո Սահակյանի խորհրդակցությունը Պաշտպանության բանակի հրամկազմի հետ Հունիս 30, 2015 15:22 | RAZM.INFO - Հունիսի 30-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ: Continue reading

Մոսկվան օգնություն է խոստացել Սիրիային. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի և արգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հունիս 30, 2015 13:43 | RAZM.INFO - Հունիսի 29-ին՝ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո, Սիրիայի արտաքին գործերի նախագահ Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խոստացել են սիրիական կողմին տրամադրել քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական օգնություն: Continue reading

Սիրիայում դարձյալ վրաստանցի զինյալ է սպանվել

Սիրիայում սպանված Թուրփալ Բորչաշվիլին Հունիս 30, 2015 11:08 | RAZM.INFO - Սիրիայում մարտերի ժամանակ սպանվել է Վրաստանի հերթական քաղաքացին։  23-ամյա Թուրփալ Բորչաշվիլին Վրաստանի Պանկիսի կիրճից էր, կռվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում։ Continue reading

Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: (արխիվ) Հունիս 30, 2015 10:58 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը զրահամեքենաներ են կուտակում Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Ջարաբլուս քաղաքի դիմաց գտնվող  Գազիանթեփ նահանգում և Քիլիսում։ Մասնավորապես հայտնի է 32 միավոր տանկի տեղակայման մասին։ Continue reading