Հունիսի 29-ին՝ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո, Սիրիայի արտաքին գործերի նախագահ Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խոստացել են սիրիական կողմին տրամադրել քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական օգնություն: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
Թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը, Սիրիայի արտգործնախարարը չի կոնկրետացրել: Ռուսաստանյան կողմը նույնպես չի մանրամասնել օգնության տարբերակները, իսկ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը հայտարարել էր, որ իրենք, ինչպես և նախկինում, աջակցում են Սիրիայի իշխանություններին, և դրանում ոչինչ չի փոխվել:
Նշենք, որ ներկայում Սիրիայի տարածքի հսկայական հատվածը «Իսլամական պետության» և այլ զինված խմբավորումների վերահսկողության տակ է: Մյուս կողմից վտանգ կա, որ «սեփական տարածքի անվտանգությունն ապահովելու համար» Թուրքիայի բանակը կարող է ներխուժել Սիրիայի հյուսիսային շրջաններ և այնտեղ հաստատել անվտանգության գոտի: Ներկայում թուրքական զրահատեխնիկան արդեն մոտեցել է Սիրիայի սահմաններին:
Սրան արձագանքել է նաև Իրանը: Թուրքիայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Բիքդելին հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության (Սիրիա) տարածքային ամբողջականության խախտումը կզրոյացնի Թուրքիայի՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման բոլոր հնարավորությունները: