Այսօր՝ հունիսի 30-ին, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհին մահապարտ-ահաբեկիչը մեքենայով հարվածել է ՆԱՏՕ-ի միջազգային ուժերի շարասյանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության մամուլի քարտուղար, ԱՄՆ բանակի գնդապետ Բրայան Թրիբուսը հաստատել է, որ գրոհ է եղել իրենց շարասյան ուղղությամբ՝ հավելելով, որ զինծառայողներից զոհեր չկան, հաղորդում է ամերիկյան ABC News լրատվակայքը:
Ամերիկյան Washington post լրատվակայքի հաղորդմամբ՝ ականատեսները պատմել են, որ Աֆղանստանի 5 քաղաքացի է զոհվել, մոտ 2 տասնյակ քաղաքացի էլ վիրավորվել է։ Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պայթյունի ժամանակ վնասվել է ՆԱՏՕ-ի շարասյան զրահապատ մեքենաներից մեկը։
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը, ում դեմ ուղղված են ՆԱՏՕ-ի խաղաղապահ և այլ գործողությունները:
Pingback: Աֆղանստանի իշխանություններն առերես, հանրային բանակցություններ են սկսել «Թալիբանի» հետ | Ռազմ.info