ԱՄՆ, ՌԴ մասնակցությամբ մեկնարկել է հատուկջոկատայինների «Ոսկե բու-2015» մրցույթը

Ղազախստանի «Սպասսկ» զորավարժարանում հունիսի 29-ին մեկնարկել է «Алтын Үкі-2015» («Ոսկե բու-2015») միջազգային ամենամյա 8-րդ մրցույթը, որին մասնակցում է  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Չինաստանի և Ղազախստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների 10 խումբ: Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ կայքը:

Նկարը՝ Ղազախստանում մեկնարկած «Ոսկե բու-2015» մրցույթից

Նկարը՝ Ղազախստանում մեկնարկած «Ոսկե բու-2015» մրցույթից

Մրցույթի նպատակն է  ստուգել զինծառայողների և վերջիններիս հրամանատարների մարտունակությունն ու պատրաստվածությունը:

Բացման պաշտոնական արարողությունից հետո սկսվել է մրցույթի առաջին օրը: Մասնակից զինծառայողները ցուցադրել են իրենց՝ բուժպատրաստության, առանց կողմնակի սարքերի տեղանքում ճիշտ կողմնորոշվելու և տարբեր հրաձգային զենքերից կրակելու հմտությունները:

Մրցույթը տևելու է 5 օր:

Ղազախստանի ԶՈւ ներկայացուցիչ գնդապետ Ասկատ Սադիկուլովը նշել է, որ ներկայումս, երբ միջազգային ահաբեկչությունը նոր ռեկորդներ է գրանցում, հատուկ ջոկատայինների վրա հսկայական պատասխանատվություն է ընկել, ու այս ոլորտի մասնագետները մշտապես պետք է պատրաստ լինեն կատարելու դժվարագույն առաջադրանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *