ՊԲ հրամանատարը ներկայացրել է պաշտոնի հանձնում-ընդունումից հետո արձանագրած թերությունները

Հունիսի 30-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերն ու միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

ՊԲ հրամկազմի խորհրդակցություն՝ հրամանատար Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ

ՊԲ հրամկազմի խորհրդակցություն՝ հրամանատար Լյովա Մնացականյանի ղեկավարությամբ

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊԲ հրամանատարի պաշտոնի հանձնման և ընդունման աշխատանքների արդյունքներով ենթակա բաժիններում և ծառայություններում արձանագրված վիճակը, անդրադարձ է կատարվել 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված գործընթացներին և ծառայություններում առկա պրոբլեմային խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ իրականացվելիք գործընթացների վրա:

Բանակի հրամանատարը հանձնարարականներ է տվել բանակի պատրաստության պլանով նախատեսվող միջոցառումներն ըստ ժամանակացույցի և որակով կազմակերպելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *