Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ փոփոխություններ զինված ուժերում

Թուրքիայում պաշտպանության նախարարության կառուցվածքի և պարտականությունների մասին թիվ 1325 օրենքի փոփոխության համաձայն՝ երկրի ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերի հրամանատարությունները դրվել են պաշտպանության նախարարի ենթակայության ներքո: Այս մասին հրամանագիրը հրապարակվել է հուլիսի 31-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (T.C. Resmi Gazete): Մինչ այս այդ հրամանատարությունները ենթարկվել են երկրի ԶՈւ գլխավոր շտաբին:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ։

Բացի այդ Թուրքիայի նախագահն ու վարչապետը վերոհիշյալ հրամանատարությունների հետ ունենում են մշտական ուղիղ կապ և կարող են անհրաժեշտության դեպքում հրաման տալ նրանց։

Նշենք, որ երկրի զինված ուժերում փոփոխությունների մասին հուլիսի 30-ին հայտարարել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական Haberturk կայքը:

Նույն հրամանագրի համաձայն՝ բոլոր ռազմական դպրոցները փակվելու են, փոխարենը ստեղծվելու է պաշտպանության նախարարության համալսարան, որը կազմված է լինելու ցամաքային, ռազմօդային, ռազմածովային դպրոցներից և սպայական կազմ պատրաստող բարձրագույն դպրոցներից: Համալսարանի ռեկտորին նշանակելու է երկրի նախագահը:

Նշենք, որ հուլիսի 28-ին որոշում է ընդունվել Թուրքիայի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

2 responses to “Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ փոփոխություններ զինված ուժերում

  1. Pingback: Թուրքիայում վերացնելու են նաև զինվորական դատարանների համակարգը | Ռազմ.info

  2. Pingback: Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի միանձնյա ղեկավար՝ հսկողության տակ վերցնելով նաև ԶՈւ-ն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *