Հայտնի են Հայաստանի մրցակիցները «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթում

Հայաստանը Մոնղոլիայի, Ղրղզստանի, Բելառուսի հետ կմրցի «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթի առաջին փուլի շրջանակներում, որն անցկացվում է օգոստոսի մեկից օգոստոսի յոթը Ղազախստանում: Մրցույթը երեք փուլով է.

  1. Անհատական ստուգարք
  2. Զույգերով ստուգարք
  3. Դիպուկահարային էստաֆետա

Մրցույթին թիմերը մասնակցելու են 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանով: Ընտրությունը պայմանավորված է մասնակից բոլոր երկների սպառազինությունում այդ տիպի հրացանների առկայությամբ:

«Դիպուկահարի սահմանագիծ-2015»

«Դիպուկահարի սահմանագիծ-2015»

Առաջին փուլում դիպուկահարները կատարելու են 6 առաջադրանք, երկրորդ փուլում՝ 9 առաջադրանք:

11 երկրների թիմերից յուրաքանչյուրը կազմված է 21 մարդուց.

  • Թիմի հրամանատար
  • 3-ական դիպուկահար 3 անձնակազմում (2 հիմնական, 1 պահեստային)
  • Մարզիչներ՝ 2 մարդ
  • Տեխնիկական ապահովման խումբ՝ 2 մարդ

Մրցույթին մասնակցում է նաև Իրանը:

Հայաստանը «Դիպուկահարի սահմանագիծը» մրցույթից բացի նաև մասնակցում է  «Զինվորական հետախուզության գերազանցիկներ» և «Տանկային բիաթլոն» մրցույթներում, որոնց մասնակցում են 17 երկրներ, այդ թվում Ադրբեջանը և Իրանը: «Տանկային բիաթլոն» մրցույթի առաջին փուլում Հայաստանը մրցել է Մոնղոլիայի և Քուվեյթի տանկիստների հետ՝ գրավելով առաջին հորիզոնականը 27 րոպե 58 վրկ արդյունքով: Հայաստանցի տանկիստները ելույթ կունենան նաև այսօր՝ օգոստոսի 1-ին, ինչպես նաև օգոստոսի 5-ին.

Հուլիսի 30 Օգոստոսի 1 Օգոստոսի 5
Մոնղոլիա Նիկարագուա Մոնղոլիա
Քուվեյթ Բելառուս Հնդկաստան
Հայաստան Հայաստան Հայաստան
Ղազախստան

Ավելացնենք, որ «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթը անցկացվում է «Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում, որն անցկացվում է 2015 թվականից:

«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21 մասնակից, այդ թվում Ադրբեջանը, Իրանը, Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *