[Թարմացում] Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5  և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:

Կորուստներ 

Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, նորակոչիկ Իլյասով Նիջաթ Բայրամ օղլուն (İlyasov Nicat Bayram oğlu):

Օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում ծառայակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուն (Əhmədov Şahin Şəmistan oğlu):

Նույն միջադեպում սպանվել է նաև Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող  Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):

Օգոստոսի 13-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Մուսաևը վիրավորվել էր օգոստոսի 11-ին, երբ ծառը շրջվել էր Մուսաևի և նրա 2 ծառայակցի վրա:

Նույն միջադեպում օգոստոսի 11-ին տեղում մահացել է ևս մեկ զինծառայող, սակայն, նրա տվյալները մեզ դեռևս հայտնի չեն:

Վիրավորներ 

Օգոստոսի 11-ին մահացած երկու զինծառայողներից բացի նույն միջադեպում վիրավորվել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները մեզ հայտնի չեն:

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը Ադրբեջանի բանակի 43 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր****
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5** 1
Մայիս 1 3
Հունիս 3 3***
Հուլիս 1 3 2
Օգոստոս 0 5 1
Ընդհանուր 19 24 6

[Թարմացում] 2018թ․ հունիսին հայտնի է դարձել 2017թ․ օգոստոսի կորստի մասին։ Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է (İsayev Asim Firdovsi oğlu)` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։ Զինծառայողի մորաքույրը նշել էր, որ տղան շեհիդ (զոհված/նահատակ) է դարձել, այսինքն հնարավոր է, որ կորուստը մարտական է։

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

*** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

**** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե գրեթե տվյալներ չեն հայտնում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *