Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:
Ադրբեջանի ՊՆ-ն մահվան 6 դեպքերից հայտնել է միայն մեկի մասին:
Մարտական կորուստներ
• Հունիսի 16-ին «հայկական կողմի կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
• Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1990-ին ծնված Ահմեդով Ազեր Ահմեդ/Աբբաս օղլուն (Əhmədov Azər Əhməd / Abbas oğlu): Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ «սպանվել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս»:
• Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu):
Ոչ մարտական կորուստներ
• Հունիսի 9-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ, 1993 թ. ծնված Մեսիև Սաբիգ Թելման օղլուն (Mesiyev Sabiq Telman oğlu):
• Հունիսի 14-ին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Օրխանը (Hüseynov Orxan):
• Հունիսի 17-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, հետախույզ 32-ամյա Օջախվերդիև Ռուսլան Իլհամ օղլուն** (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu):
- Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Մեսիև Սաբիգ Թելման օղլու
- Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu)
- Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (աջից)
- Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլու (Babayev İlkin Oqtay oğlu)
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից հունիսի 30-ը Ադրբեջանի բանակի 35 զինծառայողի մահվան մասին։
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր |
Հունվար | 1 | 3* | ” |
Փետրվար | 9 | 1 | ” |
Մարտ | 3 | 2 | 2 |
Ապրիլ | 1 | 5** | 1 |
Մայիս | 1 | 3 | ” |
Հունիս | 3 | 3*** | ” |
Ընդհանուր | 18 | 17 | 3 |
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
*** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
[Թարմացում] 2018թ. դեկտեմբերին իմացանք նաև Ադրբեջանի ԶՈւ սպա, 2017թ. հունիսի 29-ին մահացած մայոր Մայիս Դաշզերլիի (Mayis Daşzərli) մասին։ Ըստ սոցցանցերում գրառումների նա մահացել էր ուղեղի կաթվածից։ [Թարմացում]
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: