Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը:
Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:
Չորս կորուստներից մեկը եղել է մարտական պայմաններում, զինծառայողներից ևս մեկը մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ մյուս 2-ը սպանվել են որպես լրտես ՝ առանց դատավարության (տես «Լրտեսների գործը»):
Կորուստներ
Մայիսի 7-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուն (Eminov Mirnemət Mirhəsən oğlu):
Մայիսի 9-ին ամենայն հավանականությամբ առաջնագծում սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu):
[Թարմացում] 2018թ. հայտնի է դարձել, որ Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն իրականում սպանվել է հայտնի «Լրտեսների գործի» շրջանակներում՝ արտադատարանական մահապատիժներից։ Այսինքն համարվում է ոչ մարտական կորուստ։ [Թարմացում]
Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ թաղել են հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Նախիջևանի Օրդուբադի շրջանի Դարքենդ գյուղի բնակիչ, զինծառայող (լեյտենանտ), 1993թ ծնված Հեյդարով Թեմկին Նիզամի օղլուին (Heydərov Təmkin Nizami oğlu)։
Մայիսի 26-ին գաղտնի կերպով թաղել են կրկին հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Ուջարը շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզալիև Էլչին Գուլու օղլուին (Mirzəliyev Elçin Qulu oğlu):
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից մայիսի 31-ը Ադրբեջանի բանակի 29 զինծառայողի մահվան մասին։
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր |
Հունվար | 1 | 3* | ” |
Փետրվար | 9 | 1 | ” |
Մարտ | 3 | 2 | 2 |
Ապրիլ | 1 | 5** | 1 |
Մայիս | 0 | 4 | ” |
Ընդհանուր | 15 | 14 | 3 |
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: