Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): 

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլու (Musayev Vahid Vuqar oğlu)

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլու (Musayev Vahid Vuqar oğlu)

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել կորուստի մասին:

Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց):

Սպանված զինծառաողը Ադրբեջանի Գյոյչայի շրջանից է՝ ծնված 1997 թվականին (նշվում է նաև 1998 թ.): Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին Գյոյչայի շրջանի Շեքեր գյուղում:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 40 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *