Razm.info-ի հրապարակումից հետո ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքը բացահայտել է ևս մեկ թաքցված կորուստ

Ադրբեջանի զինված ուժերում թաքցված ոչ մարտական կորուստի մասին Razm.info-ի օգոստոսի 23-ի հրապարակումից հետո ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը կատարել է հետաքննություն և բացահայտնել նույն միջադեպում մահացած ևս մեկ թաքցված անանուն կորուստ:

Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում մեզ հայտնի էր դարձել օգոստոսի 13-ին ոչ մարտական պայմաններում մահացած պայմանագրային զինծառայող Մուսաև Ռեհման Էլխան օղլուի (Musayev Rəhman Elxan oğlu) մասին:

Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Թևին Ադրբեջանի խաղաղապահ ուժերի զինանշանն է:

Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Թևին Ադրբեջանի խաղաղապահ ուժերի զինանշանն է:

Սոցցանցերից հայտնի էր դարձել նաև, որ «Ռեհման Մուսաևը երկու ընկերոջ հետ միասին դուրս է եկել հենակետից և գնացել ծառ կտրելու: Ծառը ընկել էր երեքի գլխին»: Մյուս երկուսի ճակատագիրը, սակայն, հայտնի չէր:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը Razm.info-ի հրապարակումից հետո զրուցել է մահացած պայմանագրային զինծառայող Ռեհման Մուսաևի հարազատների հետ, ինչից պարզ է դարձել, որ Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկում ծառը շրջվել է Մուսաևի և նրա երկու ծառայակիցների վրա:

Երեք զինծառայողներից մեկը տեղում մահացել է, մեկը կոտրել է ձեռքը, իսկ Մուսաևին սկզբում տեղափոխել են Գյանջայի զինվորական հոսպիտալ, ապա Բաքվի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ կոմայից դուրս չգալով օգոստոսի 13-ին ժամը 15-16-ի հատվածում մահացել է: Ռեհման Մուսաևի գյուղի ՏԻՄ-ից հրաժարվել են մեկնաբանություն տալ միջադեպի առթիվ:

Տեղում մահացած զինծառայողի տվյալները մեզ առայժմ հայտնի չեն:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 43 մահացած զինծառայողի անուն։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *