Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:
Կորուստներ
• Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, նորակոչիկ Իլյասով Նիջաթ Բայրամ օղլուն (İlyasov Nicat Bayram oğlu):
• Օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում ծառայակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուն (Əhmədov Şahin Şəmistan oğlu):
Նույն միջադեպում սպանվել է նաև Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):
• Օգոստոսի 13-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Մուսաևը վիրավորվել էր օգոստոսի 11-ին, երբ ծառը շրջվել էր Մուսաևի և նրա 2 ծառայակցի վրա:
Նույն միջադեպում օգոստոսի 11-ին տեղում մահացել է ևս մեկ զինծառայող, սակայն, նրա տվյալները մեզ դեռևս հայտնի չեն:
Վիրավորներ
Օգոստոսի 11-ին մահացած երկու զինծառայողներից բացի նույն միջադեպում վիրավորվել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները մեզ հայտնի չեն:
- Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Թևին Ադրբեջանի խաղաղապահ ուժերի զինանշանն է:
- Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլու (Musayev Vahid Vuqar oğlu)
- Ադրբեջանի բանակի մահացած զինծառայող Նիջաթ Իլյասովը (Nicat İlyasov)
- Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, Ահմադով Շահին Մուսթաֆա օղլու (Əhmədov Şahin Şəmistan oğlu)
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը Ադրբեջանի բանակի 43 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր**** |
Հունվար | 1 | 3* | ” |
Փետրվար | 9 | 1 | ” |
Մարտ | 3 | 2 | 2 |
Ապրիլ | 1 | 5** | 1 |
Մայիս | 1 | 3 | ” |
Հունիս | 3 | 3*** | ” |
Հուլիս | 1 | 3 | 2 |
Օգոստոս | 0 | 5 | 1 |
Ընդհանուր | 19 | 24 | 6 |
[Թարմացում] 2018թ․ հունիսին հայտնի է դարձել 2017թ․ օգոստոսի կորստի մասին։ Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է (İsayev Asim Firdovsi oğlu)` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։ Զինծառայողի մորաքույրը նշել էր, որ տղան շեհիդ (զոհված/նահատակ) է դարձել, այսինքն հնարավոր է, որ կորուստը մարտական է։
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
*** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
**** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե գրեթե տվյալներ չեն հայտնում:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: