Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը: Արձանագրվել է նաև վիրավորման 1 դեպք:
Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:
Կորուստներ
• Ապրիլի 11-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ Հորադիզում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1998 թ․ ծնված Բայրամով Էլթուն Բեհրամ օղլուն (Bayramov Eltun Bəhram oğlu) սպանել է իր ծառայակից, Շամքոր քաղաքի բնակիչ Նամազով Էլվին Նազիմ օղլուին (Namazov Elvin Nazim oğlu), ապա ինքնասպան է եղել։
• Ապրիլի 15-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ, 1995 թ․ ծնված Նեբիև Ֆերիդ Ռեշիդ օղլուն (Nəbiyev Fərid Rəşid oğlu):
• Ապրիլի 21-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, ավագ լեյտենանտ, 1991 թ. ծնված Աբդուլաև Էլչին Մուրսել օղլուն (Abdullayev Elçin):
• Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի բանակի՝ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Իբաև Էլսևերը (İbayev Elsevər): Համաձայն սոցցանցերից ստացած տեղեկությունների՝ Էլսևեր Իբաևը սպանվել է առաջնագծում՝ հայկական կողմի գնդակից:
• Ապրիլի 30-ին (նախնական տվյալներով) հուղարկավորել են Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Քյուրքենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուին (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu): Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս:
Վիրավորներ
Ամսվա ընթացքում հայտնի է դարձել ադրբեջանական պետական սահմանապահ ծառայության մեկ զինծառայողի վիրավորման մասին: Վիրավոր զինծառայողի անունը չի հրապարակվել:
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից ապրիլի 30-ը Ադրբեջանի բանակի 25 զինծառայողի մահվան մասին։
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր |
Հունվար | 1 | 3* | ” |
Փետրվար | 9 | 1 | ” |
Մարտ | 3 | 2 | 2 |
Ապրիլ | 1 | 5** | 1 |
Ընդհանուր | 14 | 11 | 3 |
* Սրանից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: