Թուրքիայում քրդերի հետ բախումներում սպանվել է 1 թուրք ուժային

Սեպտեմբերի 12-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների գործողությունների արդյունքւոմ սպանվել է 1 թուրք ուժային, ևս 3-ը՝ վիրավորվել: Քուրդ զինյալները գործի են դրել նախապես ճանապարհին տեղադրած պայթուցիկ սարքը: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականի կայքը:

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ

PKK-ի անդամները պայթեցրել են թուրք ուժայիններին տեղափոխող զրահամեքենա: Վիրավորվածներից մեկը զինծառայող է, մյուսները՝ ամենայն հավանականությամբ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայողներ:

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Զու ԳՇ-ն հրապարակել էր թուրք-քրդական բախումների 2017 թ. հունվար-սեպտեմբերի 10 ժամանակահատվաի վիճակագրութոյուն: Ըստ նշված տվյալների՝ թուրքական կողմը ունեցել է հետևյալ կորուստները.

  • Թուրքիայի ԶՈւ, այլ ուժային կառույցներ
    • սպանված՝ 127,
    • վիրավոր՝ 356:
  • Քաղաքացիականներ
    • սպանված՝ 32,
    • վիրավոր՝ 40:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *