Tag Archives: «Իսլամական պետություն»

Սիրիա-Իրաք սահմանին բախվել են Իրաքի զինուժը և «Իսլամական պետությունը»

Սիրիա-Իրաք սահմանին բախումներ են եղել Իրաքի զինուժի և «Իսլամական պետության» միջև. Directorate 4 Ապրիլ 6, 2018 10:54 | RAZM.INFO - Ապրիլի 5-ին Սիրիայի և Իրաքի սահմանին՝ Ալ-Ղայմ բնակավայրում, բախումներ են գրանցվել Իրաքի կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև: Իրաքի զինուժը փորձում է ամբողջական վերահսոկղություն հաստատել Սիրիայի հետ սահմանին: Continue reading

Սիրիան և Իրաքը սահմանին համատեղ գործողություն են սկսել ԻՊ զինյալների դեմ. @directorate4

Սիրիա-Իրաք սահմանին ԻՊ դիրքեր. Աղբյուրը՝ @directorate4 Ապրիլ 5, 2018 14:17 | RAZM.INFO - Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, Սիրիայում Իրանի հովանավորությամբ գործող ուժերը, Իրաքում նույնպե սԻրանի հովանավորյալ «Հաշդ ալ-Շաաբին», ինչպես նաև Իրաքի զինուժը սահմանին՝ Սիրիայի տարածքում, համատեղ ռազմագործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Continue reading

Իրաքում ևս 6 թուրք կին մահապատժի է դատապարտվել ԻՊ հետ կապ ունենալու համար

Ապրիլ 5, 2018 11:24 | RAZM.INFO - Բաղդադի դատարաններից մեկը որոշել է մահապատժի ենթարկել ևս 6 թուրք կնոջ, ովքեր մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու համար:  Continue reading

2018-ի մարտին Թուրքիայում ԻՊ-ի հետ «կապ ունենալու մեղադրանքով» 245 մարդ է ձերբակալվել. Anadolu

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» ֆինանսական հարցերով ղեկավարին. (արխիվ) Ապրիլ 3, 2018 10:03 | RAZM.INFO - 2018-ի մարտ ամսվա ընթացքում Թուրքիայի ուժային կառույցները ձերբակալել են 245 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կամ այդ կառույցի հետ կապ ունենալու համար:  Continue reading

Ստամբուլում «ԻՊ հետ կապ ունենալու մեղադրանքով» 14 մարդ է ձերբակալվել

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ) Մարտ 24, 2018 10:30 | RAZM.INFO - Մարտի 23-ին Ստամբուլում Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ «կապ ունենալու համար մեղադրվող» 14 մարդու:  Continue reading

Ֆրանսիացի իրավապահները չեզոքացրել են 3 մարդ սպանած ահաբեկչին

Ֆարնսիայի Super U սուպերմարկետը. ահաբեկչության վայր Մարտ 23, 2018 18:53 | RAZM.INFO - Մարտի 23-ին Ֆրանսիայի հարավում մի անձ, ով հետագայում իրեն ներկայացրել է որպես «Իսլամական պետության» ահաբեկիչ, առևանգել է «Օպել» մակնիշի մեքենա, սպանել ուղևորին, այնուհետև ուղևորվել սուպերմարկետ, որտեղ մի խումբ մարդկանց պատանդ է վերցրել ու սպանել ևս երկու հոգու: Ժանդարմերները կարողացել են վնասազերծել և սպանել ահաբեկչին: Continue reading

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքում կնվազեցնի ցամաքային զորքերի թվաքանակը

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ Մարտ 23, 2018 15:02 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան և դաշնակիցները Իրաքում կնվազեցնեն ցամաքային զորքերի թվաքանակը՝  պայմանավորված Իրաքի անվտանգության ուժերի արդյունավետության աճով:  Continue reading

Իրաքի շիայական ջոկատները պաշտոնապես ընդգրկվել են երկրի անվտանգության ուժերի կազմում

Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման մարտիկներ Մարտ 9, 2018 12:33 | RAZM.INFO - Մարտի 8-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հրամանագիր է ստորագրել երկրում գործող, հիմնականում շիաներից կազմված «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերին»՝ «Հաշդ ալ-Շաաբի» ջոկատներին պաշտոնապես Իրաքի անվտանգության ուժերի կազմ ընդգրկելու մասին: Այս ջոկատները ակտիվորեն ներգրավված են «Իսլամական պետության» դեմ պայքարում: Continue reading

«Իրաքի Իսլամական պետության» առաջին առաջնորդի քույրը կախաղան կբարձրացվի

«Իրաքի իսլամական պետություն» Մարտ 9, 2018 12:17 | RAZM.INFO - Իրաքի դատարանի որոշմամբ՝ 2006-2010 թթ. «Ալ-Կաիդայի» իրաքյան թևի, այնուհետև նաև «Իրաքի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Ումար ալ-Բաղդադիի քույրը մահվան է դատապարտվել:  Continue reading

Թուրքիայում ձերբակալվել է ԱՄՆ հյուպատոսարանի վրա «հարձակում նախապատրաստող» ԻՊ 13 անդամ

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ հետ կապ ունեցող 13 մարդ, ովքեր մեղադրվում են ԱՄՆ հյուպատոսրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Մարտ 8, 2018 11:09 | RAZM.INFO - Մարտի 7-ին Թուրքիայի Ադանա նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ «կապ ունեցող» 14 մարդու:  Continue reading