Սիրիա-Իրաք սահմանին բախվել են Իրաքի զինուժը և «Իսլամական պետությունը»

Ապրիլի 5-ին Սիրիայի և Իրաքի սահմանին՝ Ալ-Ղայմ բնակավայրում, բախումներ են գրանցվել Իրաքի կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև: Իրաքի զինուժը փորձում է ամբողջական վերահսոկղություն հաստատել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Iraqi News կայքը:

Ըստ այս աղբյուրի տվյալների՝ բախման ընթացքում սպանվել է ԻՊ 4 ահաբեկիչ: Իրաքի բանակի և ԻՊ զինյալների միջև գրանցվել են նաև այլ բախումներ՝ նույն Անբար նահանգում:

Telegram սոցիալական ցանցում Սիրիայի իրադարձություններին հետևող Directorate 4 ալիքն իր հերթին հայտնում է, որ բախումներում սպանվել կամ վիրավորվել է ԻՊ 65 զինյալ:

Սիրիա-Իրաք սահմանին բախումներ են եղել Իրաքի զինուժի և «Իսլամական պետության» միջև. Directorate 4

Սիրիա-Իրաք սահմանին բախումներ են եղել Իրաքի զինուժի և «Իսլամական պետության» միջև. Directorate 4

Նույն աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայի և Իրաքի զինուժը Դեր Զորի հարավում՝ Աբու Քամալի հատվածում, իրանական ուժերի հետ համատեղ գործողություն են սկսել ԻՊ զինյալների դեմ: Հիմնական նպատակը ցամաքային ախափան կապի ապահովումն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիա-Իրաք սահմանի մյուս հատվածներն էլ վերահսկում են կամ հենց ԱՄՆ-ն, կամ ԱՄՆ հովանավորությամբ գործող քուրդ-արաբական ուժերը:

Աբու Քամալ քաղաքը հենց նշված իրաքյան Ալ-Ղայմ քաղաքի դիմաց է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *