Թուրքիայում ձերբակալվել է ԱՄՆ հյուպատոսարանի վրա «հարձակում նախապատրաստող» ԻՊ 13 անդամ

Մարտի 7-ին Թուրքիայի Ադանա նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ «կապ ունեցող» 14 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական CNN Türk հեռուստաընկերության կայքը:

Ըստ աղբյուրի՝ կասկածյալները «պատրաստվում էին հարձակում իրականացնել» Ադանա քաղաքում Միացյալ նահանգների հյուպատոսարանի և մի քանի այլ կարևոր կառույցների վրա: Ձերբակալված 13 անձանցից 12-ը Սիրիայի քաղաքացի են:

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ հետ կապ ունեցող 13 մարդ, ովքեր մեղադրվում են ԱՄՆ հյուպատոսրանի վրա հարձակում նախապատրաստելու համար

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ հետ կապ ունեցող 13 մարդ, ովքեր մեղադրվում են ԱՄՆ հյուպատոսրանի վրա հարձակում նախապատրաստելու համար

Նույն օրը, թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ մայրաքաղաք Անակարայում ԻՊ դեմ գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է 19-ի:

Մարտի 4-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակման վտանգ կա: Միևնույն ժամանակ Անկարայի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝  ամերիկյան աղբյուրները թուրքական հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։

Այս հայտարարությունների ֆոնին Թուրքիայի ոստիկանության ստորաբաժանումները գործողություններ էին սկսել մայրաքաղաք Անկարայում և այլ նահանգներում: Մարտի 5-ի դրությամբ Անկարայում ձերբակալվել էր 12 մարդ:

Նշենք, որ Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մի մասը դուրս է եկել այդ երկրներից: Նրանց համար իրենց երկրներ վերադառնալու հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է: Թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ (12):

Սրան զուգահեռ, թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ըստ բրիտանական The Economist հանդեսի՝ «Իսլամական պետության» զինյալները Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո այդ երկրներից դուրս են բերել շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար: Զինյալների գումարների մի մասը տարբեր միջոցներով հայտնվել է Թուրքիայում, որտեղ էլ դրանք օգտագործվում են կազմակերպության «քնած բջիջները» պահելու համար: Հանդեսի հետազոտությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *