Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, Սիրիայում Իրանի հովանավորությամբ գործող ուժերը, Իրաքում նույնպե սԻրանի հովանավորյալ «Հաշդ ալ-Շաաբին», ինչպես նաև Իրաքի զինուժը սահմանին՝ Սիրիայի տարածքում, համատեղ ռազմագործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Նման տեղեկություն այսօր՝ ապրիլի 5-ին, հայտնել է Telegram սոցիալական ցանցում ակտիվորեն սիրիական հակամարտությունը լուսաբանող directorate4 ալիքը՝ փոխանցելով իր աղբյուրներից ստացած տեղեկությունը: Առայժմ այս լուրն այլ աղբյուրներով չի հաստատվել:
Նշվում է, որ ԻՊ զինյալները վերջին օրերին ակտիվացել էին Դեր Զորի հարավում, հարձակումներ էին գործում նաև այդ հատվածում տեղակայված և Սիրիայի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող Տ2 բազայի վրա:
Բացի այդ, ըստ նշված աղբյուրի, ռազմագործողության հիմնական նպատակը Իրաքի և Սիրիայի զինուժի վերահսկած տարածքների միջև անխափան ցամաքային կապի ապահովումն է:
Եթե հաշվի առնենք, որ արևելյան սահմանը վերահսկում են ԱՄՆ հովանավորյալ քրդական ուժերը, հարավում ԱՄՆ Աթ-Թանֆ ռազմաբազան է, ապա միակ տեղը, որտեղով կարող են նորմալ կապ ապահովել Սիրիան և Իրաքը՝ մնում է հարավարևելյան Աբու-Քամալ քաղաքը, որտեղ կան ԻՊ զինյալներ: Եթե Իրաքը և Սիրիայի զինուժը համատեղ ջանքերով կարողանան մաքրել տարածքը զինյալներից, ապա կհաջողվի ցամաքային անխափան կապ ապահովել՝ շրջանցելով ԱՄՆ և Վաշինգտոնի վերահսկած ուժերի տարածքները:
Հավելենք, որ վերջին օրերին իրոք տեղեկություններ կան, որ ԻՊ-ն Աբու Քամալի հատվածում Սիրիայի զինուժի դեմ գործողություն է իրականացրել:
#Syria
Last for today: #Isis also destroyed the 3rd #SAA position today near #AbuKamal. pic.twitter.com/eZyYXOsnNd— Mr. Revinsky (@MrKyruer) April 4, 2018