Իրաքում ևս 6 թուրք կին մահապատժի է դատապարտվել ԻՊ հետ կապ ունենալու համար

Բաղդադի դատարաններից մեկը որոշել է մահապատժի ենթարկել ևս 6 թուրք կնոջ, ովքեր մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու համար: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News լրատվակայքը:

Ըստ աղբյուրի՝ ևս 7 թուրք կին ցմահ ազատազրկման է ենթարկվել ԻՊ հետ կապ ունենալու համար: Ըստ լրատվակայքի՝ թուրք կանայք հայտարարել են, որ Իրաքի տարածք են եկել միանալու իրենց ամուսիներին, ովքեր կռվում են «Իսլամական պետության» կազմում:

Հիշեցնենք, որ փետրվարին Իրաքում դատարաններից մեկի որոշել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 17 թուրք կանանց մահապատժի ենթարկել: Բացի այդ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի 10 կին էլ դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ նույնպես ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով:

Իրաքում ներկայում ընթանում են ԻՊ ահաբեկչական կառույցի անդամ հարյուրավոր կանանց դատավարություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *