Հայաստանում ՌԴ ԶՈւ բազայի հակաօդային ուժերը հետ են մղել պայմանական հակառակորդին

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի զենիթահրթիռային և հակատանկային ստորաբաժանումները «Բուկ-Մ1-2», «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրների և «Իգլա-1» դյուրակիր ԶՀՀ-ների կիրառմամբ խաղարկել են պայմանական հակառակորդի օդային հարձակման հետմղման գործողություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:

ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազայի «Բուկ» ԶՀՀ

ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազայի «Բուկ» ԶՀՀ

Եռօրյա վարժանքների ընթացքում զինծառայողները խաղարկել են պայմանական հակառակորդի օդային տարբեր միջոցների հարվածներից պետական սահմանի և ռուսաստանյան միավորման օբյեկտների պաշտպանության գործողություներ:

Զենիթայիններն հակառակորդի օդային թիրախների խոցման նպատակով ավելի քան 10 էլեկտրոնային  հարված են իրականացրել՝ այդ թվում «խոցելով» նաև «Կամխուդ» զորավարժարանի վերևում պտտվող անօդաչուներ:

Վարժանքներին մասնակցել է ավելի քան 200 զինծառայող, շուրջ 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիայի իմիտացիոն խմբեր:

Այս վարժանքներին զուգահեռ «Կամխուդ» զորավարժարանում զորավարժություն են արել նաև ՌԴ ռազմաբազայի քիմիական, կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության զորքերը: Ներգրավվել է ավելի քան 200 զինծառայող, շուրջ 50 միավոր հատուկ տեխնիկա: Զինածառայողները խաղարկել են ավելի քան 500 զինծառայողի և 1500 միավոր զինտեխնիկայի «մշակման» գործողություններ:

ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազայի քիմիական պաշտպանության զորքերի վարժանքներից

ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազայի քիմիական պաշտպանության զորքերի վարժանքներից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *