ԱՄՆ զորքերը Սիրիայում կարող է «մի փոքր էլ» մնան

Ըստ ԱՄՆ նախագահի աշխատակազմից անանուն աղբյուրի՝ Թրամփը համաձայնել է նախքան Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը դրանք այնտեղ «մի փոքր էլ» պահել:Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը նման որոշում է կայացրել ապրիլի 3-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Նշվում է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում անմիջապես դուրս բերել զորքերը, բայց և չի էլ պատրաստվում երկարատև տեղակայման:

Հատկանշական է նաև, որ ԱՄՆ ազգային հետախուզության պետ Դան Քոթսը հաստատել է, որ Սիրիայում ԱՄՆ զորքերի տեղակայման վերաբերյալ որոշում կայացվել է: Նա, սակայն, չի մանրամասնել թե կոնկրետ ինչ որոշում է ընդունվել:

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա, ըստ ԱՄՆ նախագահի աշխատակազմից անանուն աղբյուրի՝ զորքերը որոշ ժամանակով Սիրիայում թողնելու որոշումը պայմանավորված է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործոնով:

Այնուամենայնիվ՝ հետաքրքրական է, որ վերջին ժամանակներում որոշակի ակտիվություն է նկատվում Սիրիայի Մամբիջ հատվածում: Այս տարածքը գտնվում է ԱՄՆ աջակցությամբ գործող, հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ: Այստեղ կան նաև ԱՄՆ ԶՈւ բազաներ, որոնք մեծ նշանակություն ունեն, և հետ են պահում Թուրքիային Մամբիջ ներխուժելուց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *