Իրաքում ԻՊ անդամ 16 թուրք կնոջ կախաղան կբարձրացնեն

Իրաքում դատարաններից մեկի որոշմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 16 թուրք կանանց մահապատժի կենթարկեն: Ահաբեկիչ կանայք կախաղան կբարձրացվեն:  Այս մասին փետրվարի 25-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իրաքում ներկայում ընթանում են ԻՊ ահաբեկչական կառույցի անդամ հարյուրավոր կանանց դատավարություններ:

Նշված կանայք, ովքեր արդեն մահապատժի են ենթարկվել, խոստովանել են, որ ամուսնացել են ԻՊ անդամ ահաբեկիչների հետ, կամ նրանց ցուցաբերել են նյութատեխնիկական աջակցություն կամ օգնել են ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրաքի դատարանը Թուրքիայի քաղաքացի ևս մեկ կնոջ էր մահվան դատապարտել: Նույն դատավարության շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի 10 կին էլ դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ նույնպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին անդամակցելու մեղադրանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *