Ֆրանսիացի իրավապահները չեզոքացրել են 3 մարդ սպանած ահաբեկչին

Մարտի 23-ին Ֆրանսիայի հարավում մի անձ, ով հետագայում իրեն ներկայացրել է որպես «Իսլամական պետության» ահաբեկիչ, առևանգել է «Օպել» մակնիշի մեքենա, սպանել ուղևորին, այնուհետև ուղևորվել սուպերմարկետ, որտեղ մի խումբ մարդկանց պատանդ է վերցրել ու սպանել ևս երկու հոգու: Ժանդարմերները կարողացել են վնասազերծել և սպանել ահաբեկչին: Հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Ֆարնսիայի Super U սուպերմարկետը. ահաբեկչության վայր

Ֆարնսիայի Super U սուպերմարկետը. ահաբեկչության վայր

Այն, որ նա եղել է ԻՊ ահաբեկիչ, հայտնել են տեղացի ոստիկանները՝ հայտարարության հիմք ընդունելով հենց ահաբեկչի հայտարարությունը:

Le Figaro-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս հայտարարել էր, որ դա ահաբեկչական գործողություն է եղել:

Միջադեպը գրանցվել է Կարկասոն և Տրեբ քաղաքների միջև ընկած  Super U սուպերմարկետում: ահաբեկչի գործողությունների ընթացքում խանութում գտնվող շուրջ տասը մարդ հասցրել է դուրս գալ պահեստային ելքով և փրկվել:

Ըստ որոշ տվյալների՝ ահաբեկիչը պահանջել է, որպեսզի ազատ արձակեն ԻՊ ահաբեկչին, որի իրականացրած ահաբեկչական գործողության արդյունքում 2015 թ. Ֆրանսիայում 130 քաղաքացի էր սպանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *