Հայաստանի պաշտպանության նախարարությունը 200 մլն ռուբլու (շուրջ 3,5 մլն դոլար) սարքավորում է գնել Յարոսլավյան ռադիոգործարանից: Այս մասին տեղեկացնում է Yarreg.ru կայքը՝ մեջբերելով ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Յակուշևին:
Յակուշևի խոսքով՝ 2018-ին ավարտել են ռադիոկայանների ողջ խմբաքանակի մատակարարումը Հայաստանին:
Հայաստանը գործարանի հետ ունի ևս երկու պայմանագիր, մեկը՝ շուրջ 1 մլն դոլար արժողությամբ (60 մլն ռուբլի), մյուսը՝ լրացուցիչ 3,5 մլն դոլար (200 մլն ռուբլի): Վերջինս հավանական է իրականացվի «Ռոսօբորոնէքսպորտի» միջոցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռք էր բերել կարճալիք հաճախականության Ռ168-100ԿԱԵ և Ռ168-5ԿՆԵ ռադիոկայանների խոշոր խմբաքանակ: Այդ խմբաքանակի մատակարման պայմանագիրը կնքվել էր 2017-ի գարնանը: