«Իրաքի Իսլամական պետության» առաջին առաջնորդի քույրը կախաղան կբարձրացվի

Իրաքի դատարանի որոշմամբ՝ 2006-2010 թթ. «Ալ-Կաիդայի» իրաքյան թևի, այնուհետև նաև «Իրաքի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Ումար ալ-Բաղդադիի քույրը մահվան է դատապարտվել:  Այս մասին հայտնում է News York Times-ը՝ փոխանցելով դատարանի խոսնակից ստացած տեղեկությունը:

Հայտնի ահաբեկչի քույրը մեղադրվում է ահաբեկիչներին լոգիստիկ օգնություն ցուցաբերելու համար: Նրա եղբայրը՝ Աբու Ումար ալ-Բաղդադին, սպանվել է դեռևս 2010 թ.: Բաղդադիի ղեկավարած «Իրաքի իսլամական պետությունը» այսօրվա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմքն է:

Ավելի վաղ այս կնոջ (անունը չի նշվում) ամուսինն էր ահաբեկչության համար մահվան դատապարտվել: Բաղդադիի քույրը կախաղան կբարձրացվի:

Հավելենք, որ սկզբում սխալ տեղեկություն էր տարածվել, թե մահապատժի դատապարտվածը Աբու Բաքր ալ-Բաղդադիի քույրն է: Այդ Բաղդադին արդեն ներկայում գործող «Իսլամական պետության» առաջնորդն է և փոխարինել է հենց նշված աբու Ումար ալ-Բաղդադիին՝ 2010 թվականից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *