Search Results for: Իրան, Ս-300

Իրանը զորահանդեսում ցուցադրել է Ռուսաստանից գնած Ս-300 ԶՀՀ-ները

Այսօր` սեպտեմբերի 21-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում և նավահանգիստային քաղաք Բանդար Աբասում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված  զորահանդես է անցկացվել:

Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացրած դատական հայցը

Դատական հայցը, որով Իրանը Ռուսաստանից պահանջում էր 4 մլրդ դոլար Ս-300-ների վերաբերյալ պայմանագրի չկատարումից հետո, հետ է կանչվել: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

Իրանը Ս-300-ները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտ

Ռուսաստանից ստացած Ս-300 ՀՕՊ համակարգերը Իրանի զինված ուժերը տեղակայել են Ֆորդո միջուկային օբյեկտի մոտ: Իրանական կողմը հեռուստատեսությամբ ցուցադրել է միջուկային օբյեկտի օդային քողարկման համար տեղակայված համակարգերը:

Իրանը ստացել է ռուսաստանյան Ս-300-ների խմբաքանակի կեսը. Ռոգոզին

Ռուսաստանը Իրանին փոխանցել է պայմանագրով նախատեսված  Ս-300ՊՄՈւ2  ԶՀՀ-ների խմբաքանակի կեսը: ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը փոխանցման մասին հայտնել է Բաքվում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:

Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Ս-300 հրթիռների առաջին խմբաքանակի ստացումը

Հուլիսի 20-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երկրի խորհրդարանում հայտարարել  է , որ Իրանը արդեն ստացել է  Ս-300 համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Իրանը ստացել է Ս-300 համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը

Ռուսաստանը Իրանին է մատակարարել  Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանը Ս-300-ների նոր խմբաքանակն Իրան կուղարկի գումարը ստանալուց հետո

Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել Ս-300 հակաօդային համակարգերի երկրորդ խմբաքանակը. այն փաստացիորեն պատրաստ է փոխանցման: Այս մասին ռուսաստանյան izvestia.ru լրատվամիջոցին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:

Իրանի Ս-300 համակարգերը մարտական հերթապահության կանցնեն 2017-ի մարտին

Ռուսաստանից գնած Ս-300 համակարգերն Իրանը մտադիր է մարտական հերթապահության մեջ ընդգրկել մինչև տարվա վերջ ըստ իրանական օրացույցի (տարին ավարտվում է 2017-ի մարտի 20-ին):

Իրանի զորահանդեսում ներկայացվել է Ռուսաստանից գնված Ս-300 համակարգը

Ապրիլի 17-ին Իրանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է նաև Իրանի՝ Ռուսաստանից ստացած Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը:

Ռուսաստանն Իրանին է մատակարարել Ս-300 համակարգերի առաջին խմբաքանակը

Ապրիլի 11-ին Իրանի արտգործնախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Իրանը ստացել է Ռուսաստանից գնած Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիային համակարգերի առաջին խմբաքանակը: